Լյուսի Հոքինգ
Լյուսի Հոքինգ անգլ.՝ Lucy Hawking | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 2, 1970[1][2] (54 տարեկան) |
Ծննդավայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն[3] կամ Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Համալսարանի քոլեջ և Stephen Perse Foundation? |
Մասնագիտություն | լրագրող, վիպասան, գրող, հեղինակ, գիտության մասսայականացնող, բարեգործ և ուսուցչուհի |
Աշխատավայր | Քեմբրիջի համալսարան |
Ծնողներ | հայր՝ Սթիվեն Հոքինգ[4], մայր՝ Ջեյն Ուայլդ Հոքինգ |
Կայք | lucyhawking.com lucyhawking.com |
Lucy Hawking Վիքիպահեստում |
Քեթրին Լյուսի Հոքինգ, ԹԱՄ (նոյեմբերի 2, 1970[1][2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[3] և Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն)[5], անգլիացի լրագրող և հեղինակ[6]։ Նա ֆիզիկոս տեսաբան Սթիվեն Հոքինգի և գրող Ջեյն Ուայլդ Հոքինգի դուստրն է։ Լյուսին ապրում է Լոնդոնում[7]։ Նա համագործակցում է իր հոր հետ, օգնելով ձևավորելով գրքերը և երիտասարդ ընթերցողներին գիտական նյութերը մատչելի դարձնելու համար դրանք արկաային դարձնելը։
Նա նաև համագործակցում է աուտիզմի գիտահետազոտական կենտրոնի հետ[8]։
Կրթություն և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա պրոֆեսոր Սթիվեն Հոքինգի երեք երեխաներից մեկն է։ Նրա մայրը Ջեյն Ուայլդ Հոքինգն է։
Հոքինգը սովորել է ֆրանսերեն և ռուսերեն, Օքսֆորդի համալսարանում[9]։
Նա աշխատել է, որպես լրագրող[10] New York, Daily Mail, The Telegraph, Թայմս, London Evening Standard[11] և The Guardian ամսագրերի համար[12]։ Նա նաև աշխատել է, որպես ռադիո լրագրող[7]։
Հոքինգը գրել է երկու նովել՝ «Տանջվածը» (2004) և «Փոխուստ կյանքի համար» (2005) (նաև հրատարակվել է, որպես «Պատահարային մարաթոն»)։
2007 թվականին նա հրատարակել է «Ջորջի բանալին դեպի տիեզերք» գիրքը, որը պատմում է մի տղայի մասին, ով ցանկանում է համակարգչային պորտալի միջ և ճանապարհորդել արեգակնային համակարգով։ Գրել է իր հոր հետ և նրա նախկին ուսանող Քրիստոֆեր Գալֆարդի հետ, այն թարգմանվել է 38 լեզուներով և հրատարակվել 43 երկրներում։ «Ջորջի տիեզերական գանձերը» նախորդի շարունակությունն է և հրատարակվել է 2009 թվականին։ Երրորդ մասը կոչվում է «Ջորջը և Մեծ Պայթյունը», այն պատմում է թե ինչ է տեղի ունեցել Մեծ Պայթյունի ժամանակ, հրատարակվել է 2011 թվականին[13] : Ջորջի մասին պատմող վերջերս թողարկված պատմությունը կոչվում է «Ջորջը և չկոտրվող գաղտնագիրը», հրատարակվել է 2014 թվականին։
2008 թվականի ապրիլին ՆԱՍԱ-ի 50-րդ տարեդարձի առթիվ, նա լեկցիա է կարդացել երեխաների և գիտական կրթության մասին։ Նա իր լեկցիայում նշել է, որ երեխաները դեռ վաղ տարիքից պետք է գիտության հետ առնչվեն։
Հոքինգը 2008 թվականի հոկտեմբերին Հռոմում պարգևատրվել է է Սապիո մրցանակով՝ գիտությունը հանրայնացնելու համար։ Նա Ազգային աստղային քոլեջի փոխնախագահն է, այդտեղ մարդիկ բացահայտում են իրենց պոտենցիալը և զարգացնում դրանք[14]։ Նրա հորով շատ երեխաներ են ոգեշնչվել է և մասնավորապես հաշմանդամ պատանիները։
2010 թվականին Արիզոնայի պետական համալսարանը Հոքինգին նշանակեց գրականության դասախոս, իրենց 2011 թվականի նախագծերի համար[15]։
2013 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև նույն թվականի հոկտեմբերի 30-ը Հոքինգը թեզեր էր կարդում Կանադայի Ուոտերլուի տեսական ֆիզիկայի համալսարանի BrainSTEM: Your Future is Now փառատոնին[16]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Լյուսի Հոքինգը 1998 թվականին ամուսնացել է Ալեքս Մաքենզի Սմիթի հետ[17], բայց զույգը բաժանվել է 2004 թվականին[18]։ Նա ունի մեկ որդի։ Նրա մոտ աուտիզմ հիվանդությունը հայտնաբերելուց հետո, նա սկսեց աջակցել այդ համախտանիշով հիվանդներին[12]։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Jaded, 2005. ISBN 0452285836
- Run for Your Life, 2006, ISBN 0452285844
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դրանք գրվել են նրա հոր՝ Սթիվեն Հոքինգի հետ։
- Ջորջի գաղտնի բանալին դեպի տիեզերք, (Random House, 2007) ISBN 978-0-385-61270-8
- Ջորջի տիեզերական գանձերը, (Simon & Schuster Children's Publishing, 2009) ISBN 978-1-4169-8671-3
- Ջորջը և Մեծ Պայթյունը, (Doubleday, 2011) ISBN 978-0-385-61191-6
- Ջորջը և չկոտրվող գաղտնագիրը, (Doubleday 2014) ISBN 978-0-857-53325-8
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ 2,0 2,1 https://books.google.fr/books?id=yL3RBMEI5OgC&lpg=PA32&ots=FrWyt0TcRF&dq=Lucy%20Hawking%201970&hl=fr&pg=PA32#v=onepage&q=Lucy%20Hawking%201970&f=false
- ↑ 3,0 3,1 3,2 http://web.archive.org/web/20170323040826/http://jeugdliteratuur.org/auteurs/lucy-hawking
- ↑ 4,0 4,1 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ Larsen, Kristine (2005). Stephen Hawking: A Biography. Greenwood Publishing Group. էջ xv. ISBN 0-313-32392-5. Վերցված է 2008 թ․ հունիսի 9-ին.
- ↑ «Stephen Hawking, NNDB». www.nndb.com.
- ↑ 7,0 7,1 «Lucy Hawking». www.fischerverlage.de.
- ↑ «Trustees». Autism Research Trust. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ Sale, Jonathan (2009 թ․ ապրիլի 30). «Passed/Failed: An education in the life of Lucy Hawking, science writer». The Independent. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «Shadowland». The Age. Melbourne. 2004 թ․ ապրիլի 21.
- ↑ «ARC Staff; Lucy Hawking». www.autismresearchcentre.com.
- ↑ 12,0 12,1 «Profile - Lucy Hawking». The Guardian. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «Stephen Hawking's Bedtime Stories». New Scientist. 2009 թ․ մարտի 18. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ Staff. «National Star College - Board of Governors». National Star College. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ «ASU Origins Project». USA: Arizona State University.
- ↑ «Perimeter Institute Announces BrainSTEM: Your Future is Now Festival Schedule». www.prweb.com/ prweb.com. 2013 թ․ փետրվարի 8. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ http://www.telegraph.co.uk/culture/books/3615326/Dads-important-but-we-matter-too.html
- ↑ http://www.standard.co.uk/showbiz/lucy-hawkings-fears-7232582.html
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուսի Հոքինգ» հոդվածին։ |
|